Շուշիի դեկլարացիային կարող է հավասարակշռել Կապանի դեկլարացիան. Ռուսաստանն ու Իրանը պետք է հենվեն Հայաստանի վրա

Մանրամասներ
ա

Եթե փորձենք կարճ ձևակերպել, թե ինչ պրոցես է գնում, ապա կարող ենք ասել, որ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ սկսում է ձևավորվել իրանա-հայկական տանդեմ, որքան էլ Հայաստանի ներկայիս իշխանությունը սեղանի տակից դրան չխոչընդոտի: Իսկ Ռուսաստանը, հաշվի առնելով նրա ներկա թուլացած վիճակը, փորձում է հանդես գալ այդ երկու տանդեմների միջև որպես միջնորդ, ժամանակ շահելու համար:

Աշխարհաքաղաքական առումով սա բնական պրոցես է: Հարավային Կովկասը Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար կենսական տարածքներ են և մեր ռեգիոնում կարող է խաղաղություն տիրել միայն այն դեպքում, երբ այդ երեք երկրների միջև ուժերի բալանս ստեղծվի: Հակառակ դեպքում նրանց միջև մեծ պատերազմն անխուսափելի է:

Քանի որ Թուրքիայի դերը գնալով մեծանում է, որը հենվում է Ադրբեջանի վրա, ունի դաշնակցային համագործակցություն Վրաստանի հետ, ապա խախտված ուժերի բալանսը վերականգնելու համար Ռուսաստանն ու Իրանը պետք է հենվեն Հայաստանի վրա:

Ավելի պարզ ասեմ, Շուշիի դեկլարացիային կարող է հավասարակշռել Կապանի դեկլարացիան:

Այս մոդելը խաղաղության միակ գրավականն է, անկախ նրանից, թե Հայաստանի ներկա ղեկավարությունը որքանով չխառնի խաղաքարտերն ու դրանով չփորձի մեզ տանել մեծ պատերազմի: Իսկ մեծ պատերազմում շահագրգռված է Արևմուտքը, նույնպես հասկանալի պատճառներով, ինչի մասին այստեղ խոսելն ավելորդ է:

Սա չի մնշանակում, որ Արևմուտքը մեր թշնամին, նա ընդամենն իր խաղն է խաղում, ինչը մեզ համար մեծ վտանգ է ներկայացնում: Այլ աշխարքաղաքական դասավորության դեպքում վիճակը կարող է հակառակն էլ դառնալ, սակայն այսօր ունենք այն, ինչն ունենք:

Ստեփան Դանիելյան