Գերմանիան կարող է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Իրանում բողոքի ցույցերի դաժան ճնշման ֆոնին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոկը հնարավոր է համարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: «Իրանի դեմ պատժամիջոցների ևս մեկ փաթեթ կկիրառվի, և կուսումնասիրվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական խմբավորում դասակարգելու հնարավորությունը»,-հայտնել է Բաերբոկը գերմանական ARD հեռուստաալիքին։

ԱՄՆ-ն 2019 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, Թեհրանի հետ կոնֆլիկտի սրման ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչեց որպես ահաբեկչական կազմակերպություն: ԵՄ-ի համանման ցուցակում Իրանի այս էլիտար ստորաբաժանումը դեռևս նշված չէ։ Այս ցուցակում ընդգրկումը Բրյուսելին թույլ կտա սառեցնել ԻՀՊԿ-ի ակտիվները:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն անմիջականորեն ենթարկվում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին և մեծ քաղաքական և տնտեսական ազդեցություն ունի երկրում։