Ով էր «օտար ազդեցության գործակալը»․ «Հրապարակ»
Նոյեմբերի 14, 2025

Ով էր «օտար ազդեցության գործակալը»․ «Հրապարակ»

By Նոյեմբերի 14, 2025 18

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գլխավոր շտաբի նախկին պետ Արթուր Դավթյանը, պարզվում է՝ ըստ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի, կասկածվում է «ազդեցության գործակալ» լինելու մեջ:

 

Նախօրեին պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անանուն հիշատակեց այդ փաստը։ Նա, խոսելով Փաշինյանի կադրային քաղաքականության մասին, ասաց, որ զինվորական պաշտոնում «խիստ կասկածելի հիմքով» նշանակումներ է արել, որոնք արձանագրված են անգամ քննիչ հանձնաժողովի զեկույցում․ «Կա արձանագրում, որ բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը չի բացառվում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել, հակառակ զգուշացումներին` Նիկոլ Փաշինյանին…

Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ՀՕՊ համակարգ է գնվել, որն անարդյունավետ է եղել, միակ դեպքն է, որ Գլխավոր դատախազություն այդ ժամանակ գրություն եք ուղարկել` չկա հետեւանք»։ Հիշեցնենք, որ Դավթյանը պաշտոնավարել է 2018-2020 թթ․, հետո կրկին նշանակվել է Գլխավոր շտաբի պետ, երբ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը եւ այլ զինվորականներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականն ու պաշտոնանկ արվեցին»։

Rate this item
(0 votes)

Լրահոս