Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը
Դեկտեմբերի 11, 2025

Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը

By Նոյեմբերի 15, 2025 52

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է, թե ինչու է Երևանը Արաքսի ափին ամբարտակ կառուցելու նախագիծը համաձայնեցնում Անկարայի հետ, թեև պայմանագրում նման պահանջ չկա։ 

Ավելի վաղ գրել էինք, որ արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակ կառուցելու հարցը համաձայնեցնում է Թուրքիայի հետ։ Սակայն երկրների միջև գործող` սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիան ենթադրում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։ 

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ հետաքրքրվելով, թե ինչու է Հայաստանը Թուրքիայի հետ համաձայնեցնում ամբարտակի շինարարությունը, այդ թվում` նախագծային փաստաթղթերը, երբ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև 1972 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Երևանը պետք է պարզապես տեղեկացնի այդ մասին։ 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ՀՀ-ն ծանուցել է Թուրքիայի Հանրապետությանը Արաքս գետի ափամերձ հատվածի ամրակայման աշխատանքների վերաբերյալ՝ պայմանագրային դրույթներին համապատասխան։

«Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, կողմերի միջև թեմայի վերաբերյալ լինում են շփումներ և խորհրդակցություններ՝ երկու հարևան երկրների միջև համագործակցության տրամաբանության մեջ», - հավելել են ԱԳՆ-ից: 

Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ավելի վաղ հայտնել էին ոչ թե «ծանուցման», այլ հենց «համաձայնեցման» մասին: 

Մասնավորապես ամիսներ առաջ մեզ հայտնել էին, որ ՀՀ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը։

Համաձայնեցնելու մասին նմանօրինակ պատասխան էինք ստացել նաև անցյալ տարվա ամռանը։ 

Ավելի վաղ գրել էինք, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար ամբարտակի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար: 

Հիշեցնենք, որ ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս ձևավորվել է մոտ 400 հա մակերեսով կղզի: 

Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ամբարտակ-պատնեշ՝ գետի ջրերը նախկին հուն ուղղելու համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախի հարցը լուծվի դրականորեն, իսկ ինքը «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Եվրոպայում խոստովանել են, որ հոգնել են Ուկրաինային օգնելուց

Մեծ Բրիտանիան հրապարակել է Ուկրաինայում գտնվող իր զորքերի թիվը

Գաղտնիք չէ, որ ԵՄ–ն աչքերը փակել է և սրանք ինչ անեն, համակերպվելու է․ Սերժ Սարգսյան

Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

Դոլարը կայուն է. Եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել

Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել

Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․ Սարգսյան

«Ղրիմը, ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի անբաժանելի մասն են»․ Լավրով

Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի ապահովագրության մեջ. Անահիտ Ավանեսյան

Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Արցախի ներկայացուցչությունում խուզարկության մասին

Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին

Առողջության ապահովագրավճարը և սուբսիդավորման չափը կորոշվեն ամեն տարի․ Ավանեսյան

Ռուսաստանը ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակվել Է Ուկրաինայի վրա