Կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի մինչև 18 տարեկանների, ինչպես նաև 65 և բարձր տարիքի անձանց առողջության ապահովագրավճարը
Դեկտեմբերի 11, 2025

Կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի մինչև 18 տարեկանների, ինչպես նաև 65 և բարձր տարիքի անձանց առողջության ապահովագրավճարը

By Նոյեմբերի 14, 2025 54

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարությունը նոյեմբերի 13-ին գրավոր քվեարկությամբ հավանություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես`ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, բնակչության համար երաշխավորել բարձրորակ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, ինչպես նաև դեղեր ու բժշկական պարագաներ ստանալու հավասար հնարավորությունները, ապահովել առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիությունը, ապահովել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավումը, բարելավել բնակչության առողջության` ներառյալ հիվանդացության, մահացության և այլ ցուցանիշները, նպաստել կյանքի միջին տևողության ավելացմանը և այլն: Ակնկալվում է, որ ֆինանսական պատճառներով բժշկին չդիմող բնակչության թվաքանակը կնվազի շուրջ 30%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով ապահովագրվածների առավելագույնը 6%-ը։ Ֆինանսական պատճառով բժշկին չդիմելու անձանց տեսակարար կշռի նվազեցմանը զուգահեռ ակնկալվում է, որ առողջապահական ծառայությունների համար մասնավոր ծախսերի տեսակարար կշիռն առողջապահական ընդհանուր ծախսերում կնվազի ավելի քան 20%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով առավելագույնը 65%։ Մասնավոր ծախսերի տեսակարար կշռի նվազումը կուղեկցվի պետական բյուջեից առողջապահական ծախսերին կատարվող հատկացումների ավելացմամբ։ Ապահովագրության փաթեթում ներառվելու են պաշտոնական վիճակագրությամբ ՀՀ-ում բնակչության համար հիվանդությունների, մահացության և հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, այդ թվում նաև աղետալի ծախսեր պահանջող ծառայությունները: Առողջության համընդհանուր ապահովագրությունում չներառված անձանց ՀՀ-ում երաշխավորվելու է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ, ինչը երաշխավորում է պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը:

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու դեպքում եկամուտների վրա ազդեցությունը մեղմելու նպատակով նախատեսվել է ապահովագրավճարի չափի սուբսիդավորում պետության կողմից։ Սուբսիդավորման հիմք պետք է հանդիսանա ապահովագրվածների սոցիալական ռիսկերի հավասարակշռումը։ Ռիսկերի հավասարակշռման համար առաջարկվում է առաջնորդվել երեք հիմնական գործոններով`տարիք, եկամուտ, խոչընդոտներ: Տարիքով պայմանավորված առաջարկվում է մինչև 18 տարեկանների և 65 և բարձր տարիքի անձանց ապահովագրավճարի ամբողջությամբ սուբսիդավորում Կառավարության կողմից։ Եկամուտների չափից կախված` առաջարկվում է ստեղծել ֆիսկալ տարածք ապահովագրավճարի սուբսիդավորման համար։ Այդ նպատակով Զինապահ հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարի չափը 2026 թ.-ին կսահմանվի 1000 դրամ՝ մինչև 1 մլն աշխատավարձ ստացողների համար, իսկ եկամտային հարկից հետ վերադարձվող սոցիալական կրեդիտների չափն առողջապահության մասով 200-500 հազար դրամ ստացողների համար կսահմանվի տարեկան մինչև 72 հազար դրամ, իսկ 500 հազարից ավել ստացողների համար մինչև 50 հազար դրամ։ Սուբսիդավորման տարածքի ձևավորումը և եկամտային հարկի փոխհատուցման գործիքի կիրառումը կխթանի նաև ֆիզիկական անձանց եկամտի հայտարարագրման համակարգի ներդրումը։ Խոչընդոտներով պայմանավորված ամբողջությամբ սուբսիդավորման քաղաքականությունը կապված է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրմամբ։ Ակնկալվում է, որ ամբողջությամբ կսուբսիդավորվեն հաշմանդամություն ունեցող բոլոր այն քաղաքացիները, որոնք մինչ 2028 թ. հունվարի 1–ը կանցնեն ֆունկցիոնալության գնահատում, ինչը հնարավորություն կտա նաև հստակեցնել անձանց առողջական կարիքները և համապատասխան ծառայությունների կազմակերպման միջոցով թիրախային արձագանքել այդ կարիքներին։ 

Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախագծերն արդեն ուղարկվել են ԱԺ. «Մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթը անհետաձգելի ռեժիմով քննարկելու, որովհետև մենք այս բարեփոխման վրա 3 տարի, նաև ԱԺ ՔՊ խմբակցության հետ ենք աշխատել, և այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է, և, ըստ էության, մենք ունենք կոնսենսուս՝ համաձայնեցված նախագիծ, որը, իհարկե, ԱԺ-ում որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել»:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքական գործընթացները պետք է առաջ տանել. «Պարզ է, որ բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ, թե համակարգը ինչպես կսկսի աշխատել: Բայց մեր փորձը ցույց է տալիս, որ ցանկացած բարեփոխում ընթացքում հանդիպում է խնդրի: Բարեփոխումը մեկնարկում է այն կետից, երբ իրական կյանքում հանդիպում է իր խնդրին»:

Վարչապետը նշել է՝ ի սկզբանե անցած տարի հունվարի 1-ին պետք է ընդունվեր, հետո այս տարվա հուլիսի 1-ին, բայց ամեն անգամ այդ մտավախության պատճառով հետաձգվել է. «Եվ այո՛, այդ փաստի բերումով անհետաձգելի է, էլ չենք կարող հետաձգել: Որոշ խոսույթներում կա՝ առողջության համապարփակ ապահովագրություն, ապահովագրությունը համապարփակ չէ, չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը, ապահովագրության համակարգը համընդհանուր է, այսինքն՝ ներառելու է բոլորին: Բայց հունվարի 1-ից կրկին բոլորին չի ներառելու. սա ընդամենը առաջին փուլն է, և հունվարի 1-ից էլ ում ներառեց, կրկին՝ ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չեն, որ ծածկելու է»:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է այն քաղաքացիներին, որոնց համար ապահովագրավճարը վճարելու է պետությունը. նրանք են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները և 18-65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցանապահովություն ունեցողները: «Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը: Մենք ռեգիստրում ներառված բոլոր ճշտումներն անելով, ֆիքսելով մեր շահառուին, կտեղեկացնենք նրան անհատապես, անվանապես. մարդն իր էլեկտրոնային հավելվածում կտեսնի, որ շահառու է ընդգրկվել: Մենք ունենք «Արմեդ» հավելվածը, որը 700 հազար հոգի այս պահին իր հեռախոսում ունի»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև համակարգում վերահսկողության պատշաճ մեխանիզմներ ունենալու անհրաժեշտությունը, որպեսզի ծառայությունները ստանան նրանք, ովքեր օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունն ունեն և չարաշահումների ռիսկերը նվազեցվեն:

Վարչապետն ընդգծել է, որ երբ՝ այն լինի անկանխիկ, թափանցիկ և կբացառվեն այլ շրջանառությունները, այդ ժամանակ հետագծելիությունն ամբողջությամբ կերևա: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ քննարկումների ընթացքում պարզվել է, որ ծառայությունների 30 տոկոսի ծածկույթ են ապահովում. «Այսինքն, ՀՀ-ում ինչ բժշկական ծառայություններ կան՝ դրանց 30 տոկոսը, բայց այս 30 տոկոսը ամենաշատ պահանջարկ ունեցող ծառայություններն են: Տարբեր ձևաչափերով են, կարող է լինել համավճար: Իհարկե, ծածկույթները, մնացած կարգավորումները դեռ հընթացս շատ փոփոխություններ կբերեն. պրակտիկան իր հետ կբերի նոր խնդիրներ, կբացի նոր հնարավորություններ, ի հայտ կգան նոր տեսադաշտեր, որ մենք այս պահին դեռ չենք տեսնում: Ինքը դինամիկ զարգացող համակարգ է լինելու»:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են համակարգին առնչվող հարցեր: Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է թեմայի շուրջ շարունակական քննարկումների ապահովումը, պատշաճ լուսաբանում իրականացնելու անհրաժեշտությունը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գաղտնիք չէ, որ ԵՄ–ն աչքերը փակել է և սրանք ինչ անեն, համակերպվելու է․ Սերժ Սարգսյան

Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

Դոլարը կայուն է. Եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել

Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել

Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․ Սարգսյան

«Ղրիմը, ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի անբաժանելի մասն են»․ Լավրով

Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի ապահովագրության մեջ. Անահիտ Ավանեսյան

Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Արցախի ներկայացուցչությունում խուզարկության մասին

Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին

Առողջության ապահովագրավճարը և սուբսիդավորման չափը կորոշվեն ամեն տարի․ Ավանեսյան

Ռուսաստանը ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակվել Է Ուկրաինայի վրա

Փաշինյանի օդանավը ապահով վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում, հետո նա մեկնել է Մոսկվա․ Վարչապետի խոսնակ

Ջենիֆեր Լոուրենսը և Ջոշ Հաթչերսոնը կրկին կխաղան իրենց դերերը «Քաղցած խաղեր»–ում

Մոտ 1 ժամ է՝ ՔԿ-ն մեծ խմբով Արցախի ներկայացուցչությունում խուզարկություն է իրականացնում. Արցախի պետնախարար (ուղիղ)