Մարդը հունվարի 3-ին շատ կերել, խմել ա, հավելվածն էլ քաշել ա, ի՞նչ անի. Փաշինյանը՝ Ավանեսյանին
Դեկտեմբերի 11, 2025

Մարդը հունվարի 3-ին շատ կերել, խմել ա, հավելվածն էլ քաշել ա, ի՞նչ անի. Փաշինյանը՝ Ավանեսյանին

By Նոյեմբերի 14, 2025 55

Հունվարի մեկն է, նոր տարի է, մարդիկ դիմավորել են նոր տարին և վատ են զգացել, ի՞նչ է փոխվելու նախորդ տարվա հունվարի 2–ի կամ 3–ի համեմատ այս տարի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, կառավարության նիստում դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին, որն ուժի մեջ է մտնելու հունվարի 1–ից։ 

Ի պատասխան Ավանեսյանն ասաց. «Նախ տարբերակենք, երկու խումբ քաղաքացիներ ունենք, այն քաղաքացիները, որոնց հհամար ապահովագրավճարը վճարելու է պետությունը, նրանք են մինչև 18 տարեկանները, 65 պլյուս տարեկանները և 18-ից 65 հաշմանդամության կարգ և սոցանապահովության բալ ունեցող քաղաքացիները։ Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը։ Մենք նրանց կտեղեկացնենք տարբեր ձևերով՝  անհատապես, անվանապես։ Մարդը իր էլեկտրոնային հավելվածում կտեսնի, որ շահառու է, համաձայնությունը տալով արդեն կդառնա ապահովագրության համակարգի մաս։ Մենք ունենք «Արմեդ» հավելվածը, որը 700 000 հոգի իր հեռախոսում ունի այս պահին»,–ասաց նա։

Փաշինյանը հարցրեց. «Հիմա ես օրինակ չունեմ, ի՞նչ պետք է անեմ»,–ին նախարարն արձագանքեց. «Երևի Քովիդից հետո ջնջել եք, շատ հեշտ կարող եք նորից հետ բերել։ Եթե չունենք հավելվածը, էլեկտրոնային համակարգչով կարող ենք դա  անել, եթե դա էլ չունենք, մեր ընտանեկան բժիշկը կամ տեղամասային թերապևտը այդ գործը մեր փոխարեն կիրականացնի։ Մեր պոլիկլինիկայի և ամբուլատորիաների բուժ աշխատողները, մեծահասակներին կզանգահարեն կտեղեկացնեն»,–ասաց նա։ 

Փաշինյանը կրկնեց իր հարցը. «Հունվարի 3-ին մարդը կամ շատ կերել է, կամ շատ խմել է ու այնքան վատ է զգում, որ բժշկի կարիք ունի, հավելվածն էլ քաշել է, ի՞նչ է անելու։ Տենց ռեժիմ կա, որ մի րոպե չափից շատ եք կերել կամ խմել, ապահովագրությունը դրա հետ գործ չունի»։

Ավանեսյանը պատասխանեց. «Զանգում է շտապօգնություն, շտապօգնությունը գնահատում է նրա վիճակը, տեղափոխում է հիվանդանոց։ Եթե վիճակը հասել է նրան, որ շտապօգնության կարիք կա, այդ պահին մենք չենք դիտարկի շատ ուտելը կամ շատ խմելը, բայց հետագայում մենք բոնուսներ ենք սահմանել քիչ ուտելու, քիչ խմելու մասով գործելու է բոնուս–մալուս համակարգ։ 

Շտապօգնությունը տեղափոխելով հիվանդանոց, էմերջենսի ծառայությունում նրան ապահովագրության շրջանակներում կտրամադրի առաջնային օգնությունը։ Կարիք կլինի վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության, ևս այդ հատվածը ապահովագրությունը կփակի»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄԷ-ն 550 մլն ԱՄՆ դոլար կնվիրաբերի ՄԱԿ-ի 2026 թվականի գլոբալ մարդասիրական արձագանքման ծրագրին

Ընդդիմության կողմից միասնական պայքար մղելու խնդիր կա. Սերժ Սարգսյան

«High Five» գորիլայի նկարն արժանացել է տարվա Nikon Comedy Wildlife Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին

Թուրք պանթուրքիստ ակտիվիստը տարիներ անց պարզեց, որ ինքը հայկական արմատներ ունի…

Ինքը «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Եվրոպայում խոստովանել են, որ հոգնել են Ուկրաինային օգնելուց

Մեծ Բրիտանիան հրապարակել է Ուկրաինայում գտնվող իր զորքերի թիվը

Գաղտնիք չէ, որ ԵՄ–ն աչքերը փակել է և սրանք ինչ անեն, համակերպվելու է․ Սերժ Սարգսյան

Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

Դոլարը կայուն է. Եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել

Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել

Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․ Սարգսյան

«Ղրիմը, ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի անբաժանելի մասն են»․ Լավրով

Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի ապահովագրության մեջ. Անահիտ Ավանեսյան