Հյուսիսային Կորեայի սակրավորները մասնակցում են Կուրսկի մարզում ականազերծմանը
Դեկտեմբերի 11, 2025

Հյուսիսային Կորեայի սակրավորները մասնակցում են Կուրսկի մարզում ականազերծմանը

By Նոյեմբերի 14, 2025 50

Ռուսաստանի Կուրսկի մարզում շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերից ազատագրված տարածքների ականազերծումը: Այդ աշխատանքներին Ռուսաստանցի սակրավորների հետ մեկտեղ մասնակցում են նաև մասնագետներ ԿԺԴՀ-ից։ 

«Կրասնայա զվեզդա» պարբերականի հետ զրույցում Ռուսաստանի սակրավորների վաշտի հրամանատարը հայտնել է, որ Կորեայի ժողովրդական բանակի սակրավորներին սովորեցրել են  ռուսերեն հրամանները,  նրանք արագ սովորում են, ուշադիր լսում, ամեն ինչ գրառում։ 

ԿԺԲ-ի սակրավորների ստորաբաժանումը ստեղծվել և Կուրսկի մարզ է ուղարկվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանով։ Դա արվել է համապարփակ ռազմավարական գործընկերության երկկողմ համաձայնությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել 2024 թվականի հունիսին Փհենյանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի միջև կայացած հանդիպման ժամանակ։

Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ ուկրաինացի զինծառայողները Կուրսկից նահանջելիս տարբեր տեսակի հարյուրավոր պայթյունավտանգ առարկաներ են թողել իրենց հետևից, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում արտադրված հրետանային և ականանետային արկեր, հակատանկային և հակահետևակային ականներ, ձեռքի նռնակներ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄԷ-ն 550 մլն ԱՄՆ դոլար կնվիրաբերի ՄԱԿ-ի 2026 թվականի գլոբալ մարդասիրական արձագանքման ծրագրին

Ընդդիմության կողմից միասնական պայքար մղելու խնդիր կա. Սերժ Սարգսյան

«High Five» գորիլայի նկարն արժանացել է տարվա Nikon Comedy Wildlife Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին

Թուրք պանթուրքիստ ակտիվիստը տարիներ անց պարզեց, որ ինքը հայկական արմատներ ունի…

Ինքը «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Եվրոպայում խոստովանել են, որ հոգնել են Ուկրաինային օգնելուց

Մեծ Բրիտանիան հրապարակել է Ուկրաինայում գտնվող իր զորքերի թիվը

Գաղտնիք չէ, որ ԵՄ–ն աչքերը փակել է և սրանք ինչ անեն, համակերպվելու է․ Սերժ Սարգսյան

Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

Դոլարը կայուն է. Եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել

Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել

Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․ Սարգսյան

«Ղրիմը, ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի անբաժանելի մասն են»․ Լավրով

Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի ապահովագրության մեջ. Անահիտ Ավանեսյան