Երկնային արքայություն. VIDEO

Ֆիլմի գլխավոր հերոսը դարբին Բալիանն է, ով կորցնելով ընտանիքը՝ վերագտնում է հորը, հանձնելով Երուսաղեմը՝ նա փրկում է հազարավոր բնակիչների անխուսափելի կործանումից
live24-ը ներկայացնում է

Ֆիլմի գլխավոր հերոսը դարբին Բալիանն է, ով կորցնելով ընտանիքը վերագտնում է հորըև, հանձնելով Երուսաղեմը, փրկում հազարավոր բնակիչներին անխուսափելի կործանումից:

Ռեժիսոր Ռիդլի Սքոթը, ով 2000թ. Հոլիվուդ վերադարձրեց մասշտաբային պատմական ֆիլմերի նորաձևությունը՝ էկրան բարձրացնելով իր հանրահայտ «Գլադիատորը», 2005-ին շարունակեց ավանդույթը՝ նկարահանելով «Երկնային արքայություն» պատմական դրաման, որի գործողությունները Հին Հռոմի փոխարեն ծավալվում էին Ավետյաց երկրում:

Երկնային արքայություն

Միջնադար, խաչակրաց արշավանքներ դեպի Երուսաղեմ, Արևելքի ու Արևմուտքի պայքար, քրիստոնյաների ու մուսուլմանների հակամարտություն. Սուրբ քաղաքը չի հանդարտվում տարբեր հավատքի ու մտածողության, աշխարհայացքների պատերազմից:

Ֆիլմի գլխավոր հերոսը դարբին Բալիանն է, ով կորցնելով ընտանիքը՝ վերագտնում է հորը, նրա կողմից Երուսաղեմի ճանապարհին ձեռնադրվելով որպես ասպետ: Բալիանին վիճակված է հայտնվել իրադարձությունների կիզակետում:

Երկնային արքայություն

Քրիստոսին փնտրելու երկար ու փորձություններով լի ճանապարհին հասարակ դարբինը գտնում է ուղին դեպի երկնային արքայություն՝ կատարելով առաքելությունը, որի համար Աստված նրան Սուրբ քաղաք էր առաջնորդել. հերոսական ջանքերի, լավ կազմապերպված դիմադրության արդյունքում Բալիանը պայմանավորվում է Արևելքի մեծ նվաճողի՝ Սալադինի հետ և, հանձնելով Երուսաղեմը, փրկում հազարավոր բնակիչներին անխուսափելի կործանումից:

Երկնային արքայություն

Մշակված սցենարային լուծումներով, մասսայական տեսարանների բարձրակարգ էկրանավորմամբ, դերասանական աստղաբույլով Ռիդլի Սքոթի ֆիլմը, չնայած շուրջ երկուսուկես ժամ տևողությանը, գամված է պահում հեռուստադիտողին՝ ստիպելով մտորել հակամարտությունեերի կործանարար հետևանքների մասին, թեմա, որն արդիական է նաև մեր ժամանակներում:

 

Տարի - 2005թ.

Երկիր - ԱՄՆ, Իսպանիա

Դերասաններ - Օռլանդո Բլում, Եվա Գրին, Լայամ Նիսոն, Ջերեմի Այրոնս, Հասան Մասուդ, Էդվարդ Նորթոն, Բրենդան Գլիսոն, Ալեքսանդր Գլիսիք

Տևողություն - 145 րոպե

Օրիգինալ անվանում - Kingdom of heaven

Ժանր - Դրամա

Ռեժիսոր - Ռիդլի Սքոթ

Պրեմիերա - 02 սեպտեմբեր 2005թ.

Բյուջե - 135 000 000 ԱՄՆ դոլար

 

Երկնային արքայություն