Ադրբեջանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Մանրամասներ

1

Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների վիրավորումները թեթեւ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ըստ Ստեփանյանի՝ իրավիճակը հանգիստ է, քաղաքացիական օբյեկտների թիրախավորման մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։