«Քրիստիան Դիոր. երազանքների դիզայներ» ցուցահանդեսը՝ Լոնդոնում

Այն ներկայացված կլինի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում

Փետրվարի 2-ին  կբացվի «Christian Dior. Designer of Dreams» ցուցահանդեսը: Թանգարանի պաշտոնական կայքում նշվում է, որ ցուցահանդեսը կբացվի Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում:

Կներկայացվեն նորաձևության տան հիմնադիր Քրիստիան Դիորի և նրան հաջորդած բոլոր ստեղծագործական գծով տնօրենների՝ Իվ Սեն Լորանի, Մարկ Բոանի, Ջանֆրանկո Ֆերրեի, Ջոն Գալյանոյի, Ռաֆ Սիմոնսի և Մարիա Գրացիա Կյուրիի գործերը:

Ցուցահանդեսը կներկայացնի ապրանքանիշի պատմությունը, ինչպես նաև նրա կապը Մեծ Բրիտանիայի հետ: