Լետիցիա թագուհին` Zara-ի զգեստով

Թագուհին այս կերպարով միջոցառման է մասնակցել

Իսպանիայի թագուհի Լետիցիան առաջին անգամ չէ հանրությանը ներկայանում մատչելի ապրանքանիշի հագուստով։ Բայց , ամենայն հավանականությամբ, նախկինում թագուհին այսքան մատչելի հագուստ չի կրել:

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի կինը Մադրիդում միջոցառման է մասնակցել, որին ներկայացել է Zara ապրանքանիշի կապույտ զգեստով։ Զգեստի իրական արժեքը կազմում էր 49,99 ֆունտ, իսկ զեղչի ժամանակ  9,99 ֆունտ։ Թագուհին կերպարն ամբողջացրել է բարձրակրունկներով եւ սեւ պայուսակով: