ՀՖՖ-ն հստակ քայլերի է դիմում կանանց ֆուտբոլի զարգացման գործում

Այս տարի Հայաստանի ողջ տարածքում անցկացնելու է ֆուտբոլային 3x3 փառատոններ ամիսը մեկ անգամ
Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանանց և աղջիկների ֆուտբոլի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր է իրականացնում:

 ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,- « Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանանց և աղջիկների ֆուտբոլի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր է իրականացնում, մասնավորապես այս տարի Հայաստանի ողջ տարածքում անցկացնելու է ֆուտբոլային 3x3 փառատոններ ամիսը մեկ անգամ Հայաստանի բոլոր մարզերում։ Մեկնարկը կտրվի փետրվարի 16-ին Երևանում։
Հայաստանի կանանց Ա և Բ խմբերում մասնակիցների թիվը կավելանա 2019 սեպտեմբերից։ Այժմ երկու խմբերում խաղում են 6-ական թիմեր։ Առաջին խմբում կլինեն առնվազն 8, իսկ երկրորդ խմբում՝ 10 թիմեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարզերում կանանց ֆուտբոլի զարգացմանը, արդեն նոյեմբեր ամսին նախատեսվում է տալ կանանց ֆուտզալի Հայաստանի առաջնության մեկնարկը, իսկ մինչև 19 տարեկանների հավաքականը նախապատրաստվում է Եվրո 2020-ի որակավորման փուլին: Ի դեպ՝ ստեղծվելու է նաև կանանց մեծահասակների հավաքական ու այս գործում ներգրավվելու են նաև Սփյուռքում գործող տարբեր ֆուտբոլային ակումբների ազգությամբ հայ խաղացողներ»,- նշել է ՀՖՖ նախագահի խորհրդականը: