Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Կայացել է ֆեդերացիայի մարզչական խորհրդի նիստը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում այսօր կայացել է մարզչական խորհրդի նիստ՝ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ: ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նիստի ընթացքում քննարկվել են մարզչական աշխատանքները: 

Հիմք ընդունելով գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ծանրաբեռնվածությունը՝ ֆեդերացիայի նախագահի առաջարկով մարզչական խորհուրդը որոշել է, որ Թորոսյանն այսուհետ կզբաղվի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մարզելով, որոնք, արդեն իսկ հասել են նշանակալի ձեռքբերումների, իսկ առջևում սպասվում են կարևորագույն մենամարտեր:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է գյումրեցի Ռուդիկ Մկրտչյանին, ով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի անձնական մարզիչն է: Ռուդիկ Մկրտչյանը մինչ այս կատարում էր հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները:

Հավաքականի երկրորդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը, ով ավելի վաղ եղել է հավաքականի գլխավոր մարզչի օգնական: