Դժվար թե ԱՄՆ – Չինաստան առեւտրային տարաձայնությունները հարթվեն

Բայց հույս կա, որ գոնե կհասնեն առեւտրային գործարքի

ԱՄՆ-ն եւ Չինաստանը հեռու են առեւտրային տարաձայնությունների լուծումից, սակայն իրական հնարավորություն կա, որ 2 երկրները կհասնեն առեւտրային գործարքի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը:

Նրա խոսքով՝ առեւտրային բանակցությունների հերթական ռաունդի անցկացման համար 30 մարդուց կազմված չինական մեծ պատվիրակությունը նախատեսում է հաջորդ շաբաթ Վաշինգթոն այցելել: 2 կողմերը փորձում են իրենց առեւտրային վեճերի լուծման համար տեղավորվել մինչեւ մարտի 1-ը սահմանված ժամկետի մեջ:

«Մեծ աշխատանք է կատարվել, բայց մենք լուծումից հեռու ենք, եւ անկեղծ ասած՝ դա չպետք է զարմանք հարուցի,- ասել է Ռոսը: - Առեւտուրը շատ բարդ ոլորտ է, շատ խնդիրներ կան»:

Նրա խոսքով՝ չինական տնտեսության համար առավել կարեւոր են կառուցվածքային բարեփոխումները: