Արքայազն Ուիլյամը`ծակ կոշիկով

Մարդկանց ուշադիր աչքից չի վրիպել այս փոքրիկ բացթողումը
Prince William

Այս օրերին Շվեյցարիայում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի միջոցառումներից մեկի ժամանակ արքայազն Ուիլյամը հարցազրույց է վերցրել 92-ամյա պատմաբան Դևիդ Ատտենբորոյից: Սակայն համացանցի օգտատերերը մաինգամից նկատել են, որ Էլիզաբեթ II-ի թոռն այնքան էլ հարմար կոշիկ չի ընտրել միջոցառմանը ներկայանալու համար, գրում է hellomagazine.com-ը:
Բանն այն է, որ հարցազրույցի ժամանակ արքայազնը մի ոտքը մյուսի վրա է գցել, և ուշադիր հանդիսականները նկատել են, որ նրա կոշիկի տակ ծակ է: Շուտով համացանցը ողողվել է արքայազն Ուիլյամի լուսանկարներով: Օգտատերերը տարբեր կերպ են մեկնաբանել դրանք:  
Սա առաջին մնանատիպ դեպքը չէ արքայական ընտանիքում: Ամիսներ առաջ նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել արքայազն Հարիի հետ, երբ վերջինս իր մտերիմի հարսանիքին մաշված և ծակ կոշիկներով էր ներկայացել: