Մարտակերտի շրջանի բնակիչը պատահաբար կրակել է որդուն

Արցախում արտակարգ դեպք է տեղի ունեցել
Arcax

Ս.թ. հունվարի 22-ին ժամը 20:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ. ծնված Ն. Ս-ն իրեն պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգով, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպչել է իր որդու՝ 2008թ. ծնված Տ. Ս-ի գլխի հետնամասին, ինչի հետևանքով վերջինս ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից: 
Ինքնաձիգը առգրավված է: Գործի քննությամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: