Հենրիխ Մխիթարյանը մարզումներին կվերադառնա հաջորդ շաբաթ

«Արսենալը»-ը պաշտոնական տեղեկություն է տարածել

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական տեղեկություն է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին:

Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կվերսկսի ամբողջական մարզումները հաջորդ շաբաթ: 29-ամյա խաղացողը վնասվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին:

Նաև նշվում է, որ Ռոբ Հոլդինգը և Դանի Ուելբեկը դեռևս ապաքինվում են վնասվածքներից:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում «զինագործները» տանը կընդունեն «Չելսիին»: