Նադալն արթնացրել է ասուլիսի ժամանակ քնած լրագրողին

Իսպանացին Ավստրալիայի բաց առաջնության 2-րդ շրջանում է

Աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը Մելբուրնում մեկնարկած թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակով մեկնարկելուց հետո հետխաղյա ասուլիսի ժամանակ զվարճացրել է լրագրողներին:

Իսպանացի թենիսիստը նկատել է, որ լրագրողներից մեկը քնած է եւ արթնացրել է նրան:

Հիշեցնենք, որ Australian Open-ում Նադալը  մեկնարկային  խաղում  առավելության էր հասել  ավստրալացի Ջեյմս Դակվորտի նկատմամբ՝  հաղթանակ տանելով  3 սեթում  6:4, 6:3, 7:5 հաշվով: Երկրորդ շրջանում նա կմրցի կամ Մեթյու Էբդենի (Ավստրալիա), կամ Յան-Լենարդ Շտրուֆի (Գերմանիա) հետ: