Լիբանանում կայացել է դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկությունը

Հայ դահուկորդների հաջողությունները շարունակվում են

ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի անդամներ Կատյա Գալստյանը (Աշոցք) և Թադևոս Պողոսյանը (Աշոցք) դարձել են Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկության 5 կմ և 10 կմ ազատ ոճի մրցատարածությունների կրկնակի հաղթողներ:

Այս մասին հայտնում է Հայաստանի դահուկավազաքի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:

Հունվարի 20-ին Ֆինլանդիայի Լախտիում կսկսվի աշխարհի երիտասարդական /մինչև 20 տարեկանների մասնակցությամբ/ առաջնությունը: 

Դրան կհաջորդի Ավստրիայի Զեֆելդ քաղաքում փետրվարի 19-ին մեկնարկող աշխարհի մեծահասակների առաջնությունը: 

Մեր երկիրը կներկայացնեն 5-6 մարզիկ-մարզուհիներ: Երրորդ կարևոր ստուգատեսը հանդիսանում է Ռուսաստանի Կրասնոյարսկում մարտի սկզբներին նախատեսված համաշխարհային ուսանողական խաղերը:Դահուկավազքի մրցաշարում հանդես կգա մեր միակ առաջատար ուսանող Միքայել Միքայելյանը:

Հավաքականը ակտիվորեն շարունակում է մարզվել ` շեշտը դնելով արագաուժային որակների բարելավման վրա: 

Լիբանանի մրցաշարին մասնակցել էր 5 պետության 23 մարզիկ։ Ի դեպ Կատյա Գալստյանի վաստակած 110,50 վարկանիշային միավորը լավագույնն էր իր մարզական կարիերիայում: