Մելանիա Թրամփն Իրաքից վերադարձել է «առանց տաբատի»

Մելանիան միայն կանաչ վերարկու էր հագել և ներքնազգեստ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանիա Թրամփի հագուստը, որով նա վերադարձել է Իրաքից, սկանդալ է առաջացրել։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Daily Mirror-ին, գրում է, որ նա կաշվե տաբատով է եղել, գույնը հիշեցրել է սեփական մաշկի գույնը։ Այդպես այնպիսի տպավորություն է եղել, որ նա առանց տաբատի է։

«Մելանիան միայն կանաչ վերարկու էր հագել և ներքնազգեստ։ Ոչ մի կիսաշրջազգեստ կամ տաբատ։ Թրամփների ընտանիքը երկրում ամենատարօրինակն է»,- գրել են Թվիթերում օգտատերերը։

Ընդգծվում է, որ ի շնորհիվ տաբատի վրայի ծալքերի, մարդիկ հասկացել են, որ առաջին տիկինն այնուհանդերձ տաբատով է եղել։