Էդվարդ Մունկի կտավներն անհետացել են Օսլոյի թանգարանից

Նկարչի հարազատները վրդովված է

Նորվեգացի գեղանկարիչ Էդվարդ Մունկի 6 կտավ է անհետացել Օսլոյի Ստեներսենի թանգարանից, գրում է Dagbladet  պարբերականը:  ԶԼՄ-ների տեղեկություներով՝ խոսքը «Մարատի մահը», «Օմեգան լալիս է», «Մահճակալի մոտ լացող աղջիկը», «Ֆրու Ռ-ի դիմանկարը» և այլ կտավների մասին է: Ընդհանուր առմամբ՝ նշվում է, որ այս թանգարանից մի քանի տարվա ընթացքում անհետացել է 47 կտավ, որոնից 34-ը պատկանում է Մունկի վրձնին:

1952 թվականին մի գործարար, որը գեղանկարների արժեքավոր հավաքածու ուներ, մոտ 900 աշխատանք էր նվիրել Ակեր կոմունային: Կտավները սկզբում պահվել էին ուսանողական քաղաքի հանրակացարանւմ և սրճարանում, որտեղ ոչ ոք չէր հսկում դրանք:

1990 թվականի քաղաքում տարածք հատկացվեց թանգարանի համար, և կտավները տեղափոխվեցին այնտեղ: Այս տարիների ընթացքում կտավների գողության մի քանի դեպք է եղել: Այսպես, ուսանողներից մեկը միանգամից 3 կտավ էր գողացել և տարել Հունգարիա:

Թանգարանի ղեկավարությունը չի կարողացել մեկնաբանել Մունկի կտավների անհետացումը: Նրանք նշել են, որ այդ նկարների պահպանության պատասխանատուն մինչև 2010 թվականը Օսլոյի կոմունան է: Նկարչի հարազատներին խիստ վրդովվեցրել է կտավների անհետացումը: