Գազի գինը կբարձրանա՞

Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ. Գարեգին Բաղրամյան

«Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Հարցին, թե որքանո՞վ են ճիշտ լուրերը, որ գազի սակագինը կբարձրանա, Բաղրամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կթանկանա, բայց սպասենք բանակցությունների ավարտին»:

Նրա խոսքերով ինքը տեղյակ չէ, թե այս հարցի շուրջ ինչպիսի դիրքորոշում ունի Ռուսաստանը:

«Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ, իսկ Ռուսաստանի առաջարկներից ես տեղյակ չեմ: Լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը: Չեմ կարծում, որ կթանկանա: Գազի սակագնի իջեցման շուրջ բանակցություններին մնացին հաշված ժամեր, մի փոքր էլ սպասեք և արդյունքները պարզ կդառնան»,-  ասաց նախարարի պաշտոնակատարը: