Օրենք չիմացողն օրե՞նք է ուզում պահի. Թեհմինա Վարդանյան

Այսօր քաղաքապետարանի ՖԲ էջում տեղադրվել է հրապարակում, թե ինչ լուրջ գործ է արվել. օրինախախտ վարորդ է աշխատանքից ազատվել

«ՄԵՆՔ» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Раз օրենքով, ուրեմն օրենքով… Այսօր քաղաքապետարանի ՖԲ էջում տեղադրվել է հրապարակում, թե ինչ լուրջ գործ է արվել. օրինախախտ վարորդ է աշխատանքից ազատվել։ Այո՛, այն, որ վարորդն օրենք է խախտել, դա ակնհայտ է, ինչի համար ՃՈ-ն կարծեմ արդեն իսկ տուգանել է։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն կարող էր խիստ նկատողություն տալ և օրենք չխախտել, ի տարբերություն, օրինակ, վարորդի։ Մանրամասնեմ` «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից աշխատանքից ազատման 277/Ա հրամանը, որում հղում է արվում աշխատանքային օրենսգրքի 113 և 120-րդ հոդվածներին, կատարվել է օրենքի կոպիտ խախտմամբ։ Այդ հոդվածներով հիմնավորելով հրամանը քաղաքապետարանը պնդում է, թե իբր աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է նրա հետ, որ մասնագիտական ունակությունների անբավարարության կամ առողջական վիճակի պատճառով աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Ի դեպ, հրամանում նշված իրավական կետերի դեպքում տվյալ աշխատակիցը պետք է ազատվեր աշխատանքից միայն այն դեպքում, երբ գործատուն 35 օր առաջ գրավոր ծանուցած լիներ աշխատակցին։ Ի՞նչ է ստացվում` օրենք չիմացողն օրենք է ուզում պահի»։