Ռիհաննան նոր ալբոմ կթողարկի

Այն լույս կտեսնի 2019 թվականին

Ամերիկյան հայտնի երգչուհի Ռիհանան իր ինստագրամյան էջում հայտնել է հաջորդ տարում նոր ալբոմի թողարկման մտադրության մասին:

Երգչուհին հրապարակել է իր Fenty Beauty կոսմետիկ պարագաների ապրանքանիշի նոր հավաքածուից լուսանկար, որի մեկնաբանություններում էլ հայտնել է հաջորդ ալբոմի թողարկման մոտավոր ժամկետը:

վՑսղզ

Հրապարակմանը կից մեկնաբանություններում երկրպագուներից մեկի հարցին, թե երբ կթողարկվի երգչուհու նոր ալբոմը, Ռիհաննան պատասխանել է, որ այն լույս կտեսնի 2019 թվականին: