Կարգին Հայկոն կարգին բազառ է դարձրել Երևանս

Կարելի է միրգ-բանջարեղենի խանութները թալանել և փողոցում վաճառել, ի դեպ, արդեն օրինակներ կան
հայկ

Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ասֆալտին փռելն ու չռփելը ամեն ոք յուրովի է ընկալում: Օրինակ՝ վերջին տարիներին ե՞րբ էիք տեսել ասֆալտին փռած էսքան միրգ-բանջարեղեն: Կարգին Հայկոն կարգին բազառ է դարձրել Երևանս: Եւ քանի որ առևտուրը տժժում է, կարելի է միրգ-բանջարեղենի խանութները թալանել և փողոցում վաճառել: Ի դեպ, արդեն օրինակներ կան»: