Լուկաշենկոյի հարցերին տեղում տրվել են շատ կոնկրետ և սպառիչ պատասխաններ. Նիկոլ Փաշինյան

Պարոն Լուկաշենկոն ասում է՝ ես այս ասացի, այսպես ասացի, այնպես ասացի, բայց նա չի ասում՝ ես ինչ ասացի
Նիկոլ Լուկաշենկո

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությանը՝ նշելով, որ վերջինս որոշ բաներ ասել է, բայց չի պատմել, թե ինքն ինչ է ասել նրան:

«Պարոն Լուկաշենկոն ասում է՝ ես այս ասացի, այսպես ասացի, այնպես ասացի, բայց նա չի ասում՝ ես ինչ ասացի: Ես ամսի 7-ին եկել եմ, հարցրել են խոսակցություն եղել է, թե ոչ, ես ասել եմ, որ այո խոսել եմ, մանրամասները չեմ ներկայացրել, որովհետև դռնփակ նիստից կոռեկտ չեմ համարում մանրամասներ ներկայացնել, բայց վերջում ասել եմ, որ բավարարաված եմ այդ խոսակցությունից: Հիմա էլ եմ հաստատում, որ բավարարված եմ և այդ խոսակցությունն իմ կողմից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն այդ խոսակցությունից  և բավարարվելու համար դեռ պետք է երկար դրա մասին խոսեն, դա այլ թեմա է»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, այնուամենայնիվ,  ՀՀ վարչապետը զիենքի վաճառքի մասին ՌԴ նախագահի հետ խոսե՞լ է, թե՞ ՌԴ նախագահի առաջ վախեցել է խոսել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իմ մամուլի խոսնակը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ մեր շփումներում պարբերաբար այդ հարցը բարձրացվել է և նաև տեղում:  Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Լուկաշենկոյի հարցերին տեղում տրվել են շատ կոնկրետ և սպառիչ պատասխաններ և ես, անկեղծ ասած տպարվորություն ունեի, որ պարոն Լուկաշենկոն բավարարված է այդ պատասխաններով, և իմ կարծիքով՝ բոլոր ներկաները այդպիսի տպավորություն ունեին, հետո ի՞նչ է եղել, չեմ կարող ասել»,-ասաց նա: