Մարսի վրա անհայտ փայլուն օբյեկտ է հայտնաբերվել

Խումբը ենթադրում է, որ դա կարող է երկնաքար լինել, քանի որ փայլում է
մարս

Curiosity մարսագնացը «կարմիր մոլորակի» մակերևույթին անսովոր օբյեկտ է հայտնաբերել, որը նման է բնակտորի: Այս մասին ասվում է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) պաշտոնական կայքում:

Little Colonsay անվանումը ստացած անհայտ օբյեկտն ավելի վաղ նկատվել էր մարսագնացի տեսախցիկներից արված նկարներից մեկում:

«Խումբը ենթադրում է, որ դա կարող է երկնաքար լինել, քանի որ փայլում է», - ասել է դոկտոր Սյուզան Շվենցերը՝ հավելելով, որ օբյեկտի արտաքինը, այնուամենայնիվ, կարող է խաբուսիկ լինել, և դրա ծագումը պարզելու համար այն պետք է քիմիական անալիզի ենթարկել: