ԱՄՆ–ում վաճառվել է լուսնային բնահողի մասնիկները

Նախնական գինը եղել է 700 հազարից 1 միլիոն դոլար
ասդֆգհյ

Լուսնային բնահողի մասնիկները, որոնք Երկիր են բերվել խորհրդային «Լունա 16» ավտոմատ կայանի կողմից 1970 թվականին, Նյու Յորքում  Sotheby's աճուրդային տան աճուրդում վաճառվել է 855 հազար դոլարով, նշված է աճուրդային տան կայքում։

Այս ապրանքի նախնական գինը եղել է 700 հազարից 1 միլիոն դոլար։

Վաճառված լուսնային հողը լցված է մետաղական տուփում, որի վրա ռուսերենով գրված է «Լուսնի հողի մասնիկներ-16»։ Տուփում մեծացնող ապակի կա, որը թույլ է տալիս ավելի լավ տեսնել ապակու տակ գտնվող մասնիկները։

Այս բնահողը պատկանել է Նինա Կորոլեւային՝ խորհրդային տիեզերական ծրագրի ղեկավար Սերգեյ Կորոլևի կնոջը։ ԽՍՀՄ կառավարությունը նմուշը փոխանցել է Կորոլեւի կնոջը ի նշան հայտնի ակադեմիկոսի վաստակի գնահատանքի։