Մենք դրան պատրաստ ենք, մենք ցանկանում ենք դա. Պուտին

Պուտինն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել միակողմանի պատժամիջոցների քաղաքականությունից եւ շփման կետեր փնտրել
Պուտին-Թրամփ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել միակողմանի պատժամիջոցների քաղաքականությունից եւ շփման կետեր փնտրել: Պետության ղեկավարն այս կարծիքը հայտնել է «ՎՏԲ Կապիտալ» «Ռուսաստա՛նն է կանչում» համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ի՞նչ խորհուրդներ կարող են այստեղ լինել: Հրաժարվել այդ (միակողմանի պատժամիջոցների – ծանոթ. ՏԱՍՍ) քաղաքականությունից եւ շփման կետեր փնտրել: Մենք դրան պատրաստ ենք, մենք ցանկանում ենք դա: Այս մասին շատ եմ ասել: Հուսով եմ՝ եթե մեզ հաջողվի Արգենտինայում բանակցել ԱՄՆ-ի նախագահի հետ, այս մասին նույնպես կխոսենք»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով դահլիճից այն հարցին, թե ինչպես բարելավել հարաբերությունները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: