«Ակտոբեն» նոր պայմանագիր կառաջարկի Մարկոս Պիզելիին

 Ակումբի նոր սեփականատեր Սամատ Սմակով այս մասին հավաստիացրել է
Մարկոս Պիզելի

Ղազախական «Ակտոբե» ֆուտբոլային ակումբը նոր պայմանագիր կառաջարկի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին:

Այս մասին հայտարարել է ակումբի նոր սեփականատեր Սամատ Սմակովը: «Մարկոսը շատ բան է արել մեր ակումբի համար: Թեպետ նա վնասվածք ունի, բայց մենք նրան նոր պայմանագիր կառաջարկենք»,- ասել է ակումբի ղեկավարը: Վերջինս փաստել է, որ եթե ամեն ինչ ընթանա առանց բարդությունների, ապա Պիզելին իր մարզումները կվերսկսի գալիք տարվա հունվարից: