ԱՄՆ-ում չեն կարողանում գտնել 1.5 մլրդ դոլարանոց ջեքփոթը շահած անձին

Շահող տոմսը վաճառվել է հոկտեմբերի վերջին` Հարավային Կարոլինա նահանգի Սիմփսոնվիլ քաղաքում
աաաաաաաաաաաա

Միացյալ Նահանգներում արդեն երեք շաբաթ է, ինչ ի հայտ չի գալիս Mega Millions վիճակախաղի 1,5 մլրդ դոլարանոց ջեքփոթը շահած անձը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, շահող տոմսը վաճառվել է հոկտեմբերի վերջին` Հարավային Կարոլինա նահանգի Սիմփսոնվիլ քաղաքում: Հաղթող թվային կոմբինացիան հետևյալն է՝ 5, 28, 62, 65, 70, 5: 

Վիճակախաղի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ եթե հաղթողը չարձագանքի մինչև ապրիլի 21-ը, նա կկորցնի շահումը:

Սակայն Morgan Stanley ֆինանսական ընկերության աշխատակիցներից մեկը՝ ֆինանսական խորհրդատու Մայքլ Սիլվերը, նշել է, որ հաղթողի նման հապաղումը միանգամայն հասկանալի է: Նրա կարծիքով՝ երջանիկ հաջողակն այժմ խորհրդակցում է համապատասխան մասնագետների հետ, քանի որ չի ցանկանում արագ որոշում կայացնել նման ահռելի գումարի հարցով:

Նա նաև մանրամասնել է, որ դաշնային հարկերի գանձումից հետո շահողը մեկուկես միլիարդից կստանա «ընդամենը» 491.7 մլն դոլար: