Փաշինյանն ասում էր՝ տեսախցիկներն ու կարմիր գծերը պետք է հանվեն, դարձավ վարչապետ՝ ձայն չի հանում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին
Էդուրադ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ մամլո ասուլիսին հնչեցրած որոշ մտքերի:

Մասնավորապես, խոսելով «բոլոր խոստումները կատարելու» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը՝ Շարմազանովը հիշեցրել է երեք «խոստում», որ վարչապետը տվել է ընտրվելուց առաջ և հետո ու չի կատարել:

«Առաջին՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, երբ պատգամավոր էր, նշում էր, որ տեսախցիկները պետք է հանվեն, դարձավ վարչապետ, նրա կառավարությունը որևէ ձայն չի հանում տեսախցիկները հանելու ուղղությամբ: Երկրորդ՝ երբ Փաշինյանը պատգամավոր էր, ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում էր, որ կարմիր գծերի պատճառով տասնյակ և հարյուրավոր մարդիկ հացի փողից զրկվել են: Հիմա դարձել է վարչապետ, պարզվել է, որ կարմիր գծերը մանկապարտեզները վերանորոգելու համար են, էլ էդ տասնյակ և հարյուրավոր մարդկանց հացի փողի մասին չի մտածում, թե որ դարձավ վարչապետ, մոռացավ: Երրորդ՝ երբ ընտրվեց վարչապետ, հայտարարեց, որ որևէ դատավորի զանգեր չեն լինելու վերադասից, բայց մի քանի օր հետո հայտարարեց՝ կա մի դատավոր Հայաստանում, որ իմ ասածը չանի, ուզում եմ իրան տեսնեմ: Բա մենք գիտենք՝ ինքը չի զանգելու, բայց ստացանք հրապարակային սադրանք…»,-ասել է Էդուրադ Շարմազանովը:

Մանրամասները տեսանյութում.