Apple-ը նվազեցրել է iPhone-ի բոլոր նոր մոդելների արտադրության ծավալները

Պահանջարկն անկում է ապրել
iphone

Ամերիկյան Apple ընկերությունը նվազեցրել է iPhone-ի՝ սեպտեմբերին ներկայացված բոլոր նոր մոդելների արտադրության ծավալները: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին:

Նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ iPhone XS-ի, iPhone XS Max-ի и iPhone XR-ի պահանջարկը սպասվածից փոքր է եղել: Ընդ որում՝ iPhone Xr-ի դեպքում նման որոշումն արդեն երրորդ անգամն է կայացվում:

Հաղորդվում է նաև, որ վերջին ֆինանսական հաշվետվությունում Apple-ը հայտարարել է, որ դադարելու է հաշվետվություն ներկայացնել սարքերի վաճառքի վերաբերյալ, մինչդեռ ավելի վաղ ընկեությունը նախատեսում էր 2018 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում վաճառել 70 միլիոն iPhone XR:

Apple ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը: