Հռոմի պապը սեղան է նստել մոտ 1500 կարիքավորի հետ

Կարիքավորներին լազանյա, հավի միս, կարտոֆիլ ու քաղցրավենիք են հյուրասիրել
պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Աղքատների համաշխարհային օրվա կապակցությամբ սեղան է նստել մոտ 1.500 կարիքավորի հետ: Այս մասին հայտնում է vaticannews.va-ը:  Դա տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագից հետո:

Կաթոլիկների հոգևոր առաջնորդը կոչ է արել հավատացյալներին ականջ դնել կարիքավորների աղերսին, որն օրեցօր ավելի բարձր է հնչում, սակայն ավելի քիչ լսվում:

1



Հուզիչ խոսքերից հետո Պապը մտել է Պողոս 6-րդի անվան դահլիճ և իր տեղը զբաղեցրել մոտ 1.500 կարիքավորի ու նրանց օգնող կամավորների համար գցված սեղանի շուրջ:

Նշվում է, որ կարիքավորներին լազանյա, հավի միս, կարտոֆիլ ու քաղցրավենիք են հյուրասիրել:

2