Իսպանիայի հավաքականը հրաժեշտ տվեց Դավիդ Սիլվային

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն հայտնեց նրան
Դավիթ Սիլվա

Լաս Պալմասում կայացած խաղից առաջ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն հայտնեց անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի 32-ամյա կիսապաշտպան Դավիդ Սիլվային, որն այս տարի ավարտել էր կարիերան ազգային թիմում: Սիլվան դաշտ դուրս եկավ որդու հետ և կատարեց հանդիպման առաջին հարվածը:

Դավիթ Սիլվա

Դավիդ Սիլվան Իսպանիայի հավաքականում հանդես է եկել 2006-2018-ը՝ 125 խաղում խփելով 35 գոլ: Ազգային թիմի հետ նա 2010-ին դարձել է աշխարհի չեմպիոն ու 2 անգամ հաղթել Եվրոպայի առաջնություններում (2008, 2012):

Դավիթ Սիլվա