Նեյմարը կվերադառնա՞ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Պեպ Սեգուրան Cadena SER-ին տված հարցազրույցում չի բացառել
քս

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Պեպ Սեգուրան Cadena SER-ին տված հարցազրույցում չի բացառել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձը կատալոնական ակումբ:

«Այդ հարցը հիմա արդիական չէ: Ժամանակին ես ասել եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ ֆուտբոլիստ, որը փողի համար կլքի մեզ՝ չի վերադառնա «Բարսելոնա»: Մենք սկզբունքորեն շարունակում ենք մնալ այդ մտքին: Սակայն Նեյմարի հետ կապված իրավիճակն ամբողջովին այլ է, քանի որ մենք պետք է  խոսենք ոչ թե ֆուտբոլիստի, այլ տեղափոխման գործընթացի մասին: Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որին պետք է գնահատել տրանսֆերային շուկայի տվյալ հանգամանքներից ելնելով»,- ասել է Սեգուրան:

Բրազիլացին Կատալոնիայի մայրաքաղաքում 4 մրցաշրջան անցկացնելուց հետո 222 մլն եվրոյով տեղափոխվել էր ՊՍԺ: