Apple-ը հնացած է ճանաչել iPhone 5-ը

Սմարթֆոնը հայտնվել է Apple-ի կայքում հրապարակված հնացած արտադրանքների նոր ցուցակում
ap

Apple-ը 2012-ին թողարկված iPhone 5 սմարթֆոնը պաշտոնապես հնացած է ճանաչել: Այս մասին հաղրդում է 9to50mac-ը:

Սմարթֆոնը հայտնվել է Apple-ի կայքում հրապարակված հնացած արտադրանքների նոր ցուցակում:

Այս պահից սարքը չի ապահովվում ընկերության կողմից, երաշխիքային պայմանները չեն տարածվում դրա վրա, և սմարթֆոնը iOS-ի նոր տարբերակ ստանալու հնարավորություն չունի: Որպես կանոն, Apple-ը հնացած է ճանաչում  հինգ տարուց ավելի շուտ թողարկված սարքերը:

Սմարթֆոնի շնորհանդեսը կայացել է 2012-ին և այն դարձել է Apple-ի 4 դյույմանոց դիսփլեյով առաջին սմարթֆոնը: iPhone 5-ը ունի նույն չափերը ինչ նրա հաջորդողները՝ iPhone 5s, iPhone 5c և iPhone SE-ն: