Եվրոն եվրոգոտու երկրների տնտեսությունների հավասարեցման միջոց չդարձավ. Եվրահանձնաժողով

Եվրոյի գոտին, ինչպես այն մտածված Է, չհանգեցրեց իր պետությունների տնտեսական զարգացման ավտոմատ հավասարեցման

Եվրոպական միասնական արժույթը չդարձավ եվրոգոտու պետությունների տնտեսությունների հավասարեցման միջոց, ընդհակառակը, վերջին ճգնաժամի հետեւանքով եվրոգոտու հարուստ եւ աղքատ երկրների միջեւ խզումը մեծացավ: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խոստովանել Է տնտեսական եւ ֆինանսական հարցերի եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին՝ Եվրախմբի՝ եվրոյի գոտու ֆինանսների նախարարների խորհրդի՝ փետրվարի 11-ի նիստից հետո Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Եվրոյի գոտին, ինչպես այն մտածված Է, չհանգեցրեց իր պետությունների տնտեսական զարգացման ավտոմատ հավասարեցման: Ընդհակառակը, վերջին ճգնաժամի ժամանակից ի վեր մենք տեսնում ենք, որ առավել հարուստ եւ աղքատ պետությունների միջեւ խզումը սոսկ մեծանում Է, եւ դա Է պոպուլիստական կուսակցությունների աճող եվրաագրեսիվության գլխավոր պատճառը»,- նշել Է նա: 2008 – 2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ 2010 – 2014 թվականներին դրան հետեւած եվրոյի գոտու սուվերեն պարտքի ճգնաժամի տարիներին եվրոյի գոտու երկրների պետական պատքի մակարդակն աճել Է գրեթե 30 տոկոսով՝ 2007 թվականի միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 64,9 տոկոսից մինչեւ միագումար ՀՆԱ-ի 91,9 տոկոսը 2017 թվականին: Միեւնույն ժամանակ Միության հարավային երկրների պարտքի մակարդակը բնակչության մեկ շնչի հաշվով բազմակի գերազանցում Է հյուսիսային պետությունների պարտքի մակարդակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: