WTA-ի վարկանիշ. հոկտեմբերի 1

Մարգարիտա Գասպարյանը առաջադիմել է 161 հորիզոնականով
ma

Հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը WTA-ի վարկանիշային աղյուսակում 299-րդ հորիզոնականից բարձրացել է 138-րդ հորիզոնականը:

 Շաբաթ օրը Գասպարյանը հաղթել է Տաշքենդի մրցաշարի եզրափակչում, որի մրցանակային ֆոնդն ավելի քան 225 հազար դոլար է կազմել:

Վճռորոշ խաղում թենիսիստուհին 6:2, 6:1 հաշիվներով առավելության է հասել Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի` Անաստասիա Պոտապովայի նկատմամբ, հիշեցնում է tert.am-ը: Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ Սիմոնա Հալեպը: Իր դիրքերը բարելավել է US Open-ի հաղթող, ճապոնացի Նաոմի Օսական` բարձրանալով 6-րդ հորիզոնականը:

 WTA-ի վարկանիշ, հոկտեմբերի 1

 1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա)`8061 միավոր,

2 (2). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա)` 5610,

3 (3). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)`5345,

4 (5). Պետրա Կվիտովա (Չեխիա)` 4635,

5 (6). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)` 4555,

6 (8). Նաոմիա Օսակա (Ճապոնիա)` 4390,

7 (7). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա)` 4345,

8 (4). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա)` 3925,

9 (9). Սլոան Սթիվենս (ԱՄՆ)` 3912,

10 (10). Յուլիա Գյորգես (Գերմանիա)` 3730