6 ամսվա ազատազրկում «դեղին բաճկոնների» շարժման առաջնորդներից մեկի համար

Նա մեղադրվում էր Մարսել քաղաքում տեղի ունեցած միջադեպի համար

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» շարժման առաջնորդներից մեկը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման: Նրանք մոտ 2.5 ամիս բողոքի ակցիաներ էին իրականացնում: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:

Աղբյուրի փոխանցմամբ` շարժման 41-ամյա ներկայացուցիչը, ում անունը չի նշվում, մեղադրվում է հունվարի 26-ին Մարսելում տեղի ունեցած ակցիայի ընթացքում ոստիկաններին սադրելու, նրանց հետ վիճաբանելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: