Հրապարակվել է նոր «Վրիժառուներ»-ի թիզերը

Պրեմիերան կկայանա ապրիլին

Ամերիկյան CBS հեռուստաալիքով ցուցադրվել է «Վրիժառուներ. Խաղի ավարտ» նոր ֆիլմի թիզերը:

Ինչպես հայտնում է deadline.com-ը, թիզերում ներկայացված են Կապիտան Ամերիկան ու մյուս կոմիքսային հերոսները, որոնք որոշում են համախմբվել ու պայքարել հանուն բարության:
Ավելի վաղ ֆիլմի ստեղծողները հայտնել էին, որ դրա պրեմիերան կկայանա ապրիլին և կդառնա ֆիլմաշարի եզրափակիչ մասը: Հիշեցնենք, որ այն նկարահանվում է 2008 թվականից:
 «Վրիժառուներ. Խաղի ավարտ» ֆիլմում ներառված է նաև ֆիլմաշարի ամենաառաջին հերոսը՝ Երկաթե մարդը: 
Ֆիլմում հավաքվել է իսկական աստղաբույլ՝ Քրիս Հեմսվորթ, Սքարլեթ Յոհանսոն, Էլիզաբեթ Օլսեն, Գվինեթ Փելթրոու, Բենեդիկտ Քամբերբեթչ:
Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին թիզերը հրապարակվել էր դեկտեմբերի 7-ին ու առաջին 24 ժամում հավաքել ռեկորդային քանակի՝ 289 մլն դիտում: