Չենք փորձում միաժամանակ նստել երկու աթոռի վրա. Փաշինյան

Եվրոպական միությունը աջակցում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին ու մեր առջև խնդիր չի դնում ընտրություն կատարել ԵԱՏՄ ու Եվրամիության միջև

Հայաստանը չի փորձում միաժամանակ նստել երկու աթոռների վրա Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և Եվրասիական տնտեսական միության անդամակցության ընթացքում։ Այս մասին գերմանական DW լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվրոպական միությունը աջակցում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին ու մեր առջև խնդիր չի դնում ընտրություն կատարել ԵԱՏՄ ու Եվրամիության միջև»,- ասել է Փաշինյանը։

Նա բացատրել է, որ Հայաստանի հարաբերությունները բացարձակապես թափանցիկ են այդ կառույցների հետ, և որ Հայաստանը չի պատրաստվում որևէ գործընկերոջ հետ հարաբերությունները զարգացնել մյուսի հետ հարաբերությունների հաշվին։