Երկու օր սոված մնաք կամ տան ջեռուցման համակարգը ըստ ձեր հետույքի նախընտրելի ջերմաստիճանի չլինի, կարտագաղթեք 

Մանրամասներ
ա

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը․ «Ամենահեշտն ամեն ինչ ժողովրդի վրա բարդելն է. եթե դա անում են քաղաքականության ու քաղաքագիտության հետ կապ չունեցող անձինք, ապա կարելի է ըմբռնումով մոտենալ որպես ոչ բավարար գիտելիքների առկայության արդյունք, բայց երբ նման որակումներ են տալիս քաղաքական գործիչներ, քաղաքական գործիքներ ու իբր-քաղաքագետներ, ապա հասկանում ես, որ ուղղակի ընտրվել է գոյություն չունեցող, խուլ ու համր, ամենահարմար ախոյանը` ժողովուրդը.
Ժողովուրդը երբեք ոչինչ էլ չի անում. ժողովուրդը աշխատում է, հարկ է վճարում, գնում ընտրության, բայց իրականում ժողովուրդը միշտ դիտորդի դերում է:
Կամ՝ ինչպե՞ս ու ի՞նչ պիտի անի մի ժողովուրդ, որին սեփական երկրում կրթելու փոխարեն բաժանել են երկու մասի. մեկին տվել են լիբերալ-եսակենտրոն կրթություն, մյուսին` ընդհանրապես չես տվել, մինչդեռ երկուսն էլ հավասարաչափ կործանարար են:
Կամ սոցիալական վիճակը. հացի խնդիր ունեցող ժողովուրդը այլ բանի մասին մտածելու հնարավորություն չունի. իհարկե, դուք ձեր փափուկ ու տաք սենյակներից միջին վիճակագրական քաղաքացու մեկ ամսվա աշխատավարձի արժեքի չափով սթեյքն ու ծովամթերքը ուտելիս կմտածեք, թե բա ուր մնացին վեհ արժեքները, թեև երբեք այդպիսի արժեքներ չեք կրել. ասեմ` երկու օր սոված մնաք կամ տան ջեռուցման համակարգը ըստ ձեր հետույքի նախընտրելի ջերմաստիճանի չլինի, կարտագաղթեք ու չփորձեք հակաճառել. փաստերն են խոսում ձեր փոխարեն, բայց սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում Հայրենասերներ չկան. այս հարցում էլ ենք բացառիկ.
Այս պետության մեջ իր սոցիալական վիճակի, կրթական համակարգի ու արդարադատության իրական պատկերի համեմատ ֆանտաստիկ շատ իրական Հայրենասերներ կան` ոչ ավելի, քան 5-6000 հոգի. մնացածը կամուկացի մեջ են, իսկ Սերը, ում հանդեպ էլ լինի, երկընտրանք չի սիրում:
Վերոնշյալի պայմաններում, սա, իրոք, աննախադեպ մեծ թիվ է, հավատացած եղեք:
Իշխանությունը երբեք չի փոխվում ժողովրդի կողմից, դա անում են իրական քաղաքական ուժերը, խմբերն ու խմբավորումները.
Ու եթե ձեզ թվում է, թե նիկոլին հեռացնելուց հետո երկնքից նշխար ու մանա է թափվելու, ապա սխալվում եք. բայց եթե մի օր դա ստացվի, ապա պետք է հստակ պահանջներ լինեն, որոնց խախտումը ինքնաբերաբար հանգեցնելու է քաղաքական ինքնասպանության։ Ու այդ պահանջների անկյունաքարային դրույթը պետք է վերաբերի կրթությանը.
Ինչպիսի կրթություն տալիս ես, այնպիսի պետություն էլ ունենում ես:
Սա ուղղակի՝ ի գիտություն»:

Վահե Գրիգորյան