Պուտինի երեկվա հայտարարությունը, Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի անխուսափելիությունն ու 2018-ի իշխանազավթումը

Մանրամասներ
ա

«Վալդայում» Պուտինի ասածն ու վերջին 4 տարիներին Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները տեսանելի պատճառահետևանքային կապեր ունեն: Փաստացի Պուտինն ասում է, որ Ռուսաստանի կողմից ժամանակին էլ է առաջարկվել Արցախի խնդրի լուծման «ընկալելի» տարբերակ` հանձնել 5 շրջանները և պահել երկու շրջան` Արցախի հետ կոմունիկացիան ապահովելու համար:

Պուտինը չի ասում, թե ինչու Սերժ Սարգսյանը չէր համաձայնվում այդ առաջարկի հետ, բայց դրա պատճառն ակնհայտ էր. Սերժ Սարգսյանը պատրաստ էր զիջելու միայն այն դեպքում, երբ դրա դիմաց հայկական կողմը կստանար առարկայական զիջումներ Ադրբեջանի կողմից` նվազագույնը Արցախի ինքնորոշման իրավունքի ընդունման և դրա իրականացման միջազգային երաշխիքների դիմաց:

Փաստացի Սերժ Սարգսյանը հրաժարվում է առանց որևէ փոխադարձ զիջման զիջել որևէ շրջան, արդյունքում Ադրբեջանը 2016-ի ապրիլին փորձում է անել այն ինչը հաջողեց անել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում:

2016-ին Ալիևը ձախողում է հայկական կողմերին ծնկի բերելու պլանը ու չափալախ ստանալով հաղթական պաշտպանական բանակի կողմից լեզուն համապատասխան տեղը մտցրած հետ է քաշվում: Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը կապիտալիզացնում է բանակի հաղթանակն ու բանակցային սեղանին խեղճացնում Ալիևին, ինչի հետևանքով մենք ստանում ենք Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածություններն ու հրապարակային ոռնացող Ալիև, որն ասում է, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Վերոգրյալ հայտնի իրադարձություններից հետո աշխարհն ու Ալիևը հասկանում են, որ Հայաստանին ո՛չ ուժով է հնարավոր վախեցնել, ո՛չ բանակցային գործընթացով ու սկսվում է Հայաստանի ներքաղաքական «նավակը ճոճելու» գործընթացը: Սերժ Սարգսյանը լավ հասկանալով, որ հայկական կողմը բանակցային գործընթացում գտնվում է հաղթական դիրքերում և բանակցողի փոփոխության արդյունքում էդ ամեն ինչը փլվելու է, կայացնում է երրորդ անգամ ՀՀ ղեկավարի պաշտոնում առաջադրվելու բարդ որոշումը:

Դրանից հետո սկսվում է մեր դեմ իրականացվող միջազգային դավադրության էնդշպիլը, որին հետո պետք է կոչեին «թավշյա հեղափոխություն»: Աշխարհաքաղաքական կենտրոններից նվազագույնը մեկի արտաքին աջակցությամբ և մյուսի տոտալ լռության, իսկ ապրիլի 16-ից հետո նաև զգալի աջակցությամբ Երևանում տեղի է ունենում անցանկալի բանակցողի և բանակը պահողի իշխանությունից հեռացումը: Ի դեպ, հետաքրքիր փաստ. Ալիևը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է, որ 2018-ի իշխանազավթմանն ինքն ունի գործուն մասնակցություն և էդ ասածները երբեք չեն հերքվել դրա հիմնական շահառուների կողմից:

Սերժ Սարգսյանին միջազգային կոնսենսուսով իշխանությունից հեռացնելուց հետո Հայաստանում հաստատված կակիստոկրատական համակարգը սկսում է խժռել պետական համակարգը, ավիրում է բանակն ու մեզ զրկում բանակցային սեղանին առկա հաղթաթղթերից: Իշխանազավթը հայտարարում է, որ բանակցությունները սկսելու է իր կետից, մերժում է Մադրիդյան սկզբունքները, հրաժարվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, անում է ամեն ինչ, որ Արցախը հայտնվի անխուսափելի պատերազմի շեմին և 2020-ի սեպտեմբերին 44-օրյա պատերազմով հանձնում է Արցախը` առանց որևէ փոխզիջման, հազարավոր զոհերի և բանակի ջախջախման գնով, Շուշիով ու Հադրութով: Իսկ թե ինչ է տեղի ունենում պատերազմից հետո, ինչեր է հանձնել և շարունակում հանձնել միջազգային կոնսենսուսով իշխանությունը զավթած կապիտուլյանտը թերևս ևս մեկ անգամ հիշատակելու կարիք չկա:

Հ.Գ. Հուսով եմ հիմա որոշ տհասներ գոնե իրենց հոգու խորքում հասկանում են, թե ինչի համար էր Սերժ Սարգսյանի երրորդ անգամ առաջադրվելը, ինչու և ում էր ձեռնտու նրան իշխանությունից հեռացնելը, ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ 2018-ին իր դեմ կռվել են ավելի ազդեցիկ և հզոր ուժեր: Արտաքին ուժերը «մեր սեփական ձեռքերով շագանակներ հանեցին կրակից», որ վերջապես կարողանան կասեցնել մեր 30 ամյա հաղթարշավը և նրանք հաջողեցին

Հ.Գ.2 Ի դեպ, ապրիլյան հաղթական քառօրյա պատերազմից հետո նույն արտաքին գործակալական ցանցն իր համապատասխան տեղը պատռում էր Արցախում չեզոք գոտում 400 հեկտար կորցնելու համար, այսօր իրենց բերած կապիտուլյացիայի սիմվոլները Հայաստանի սուվերեն տարածքից հանձնել են 12.5 հազար հեկտար, բայց այդ մարդիկ կա՛մ լուռ են, կա՛մ տեղավորվել են կապիտուլյանտի հաստ աղիքի ետնախորշերում:

ա