Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մանրամասներ
ա

ՀՀ վերաքնիչ քրեական դատարանը մերժել է փոխել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է «հրթիռների գործով», շարունակում է մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է գրավի դիմաց փոխել Տոնոյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան։

Արդյունքում որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան: Հիմնավորումը նույնն է` պաշտպանության նախկին նախարարը կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա։ Այս փաստարկը Դավիթ Տոնոյանի պաշտպանական կողմն անհիմն է համարում։