Սամվել Կարապետյանը սպառնացել է Նիկոլին

Մանրամասներ

1

Ռուսահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անհանգստացած լինելով Հայաստանում վերջին ամիսներին մեծ թափ հավաքող վտանգավոր ազդակներից:

Ընդգծելով, որ տարբեր ուժեր Հայաստանին մղում են դեպի ինքնաոչնչացում՝ ՌԴ-ից հրաժարվելու գնով, Կարապետյանը խիստ կարևորել է Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ հենց դա դիտարկելով՝ Արցախի հայկական մնալու առհավատչյա: «Հայաստանի իշխանությունները պետք է հավասարակշռված մոտեցում դրսևորեն, որը անվտանգության ամուր երաշխիքներ կտա և կկանխի Արցախի կորուստը։ Չի կարելի հաշվի չառնել նաև, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, ռուս խաղաղապահներն Արցախի անվտանգության երաշխավորն են, մեր երկրներին միավորում են դարավոր գործընկերային, մշակութային և հոգևոր կապեր…»,-մասնավորապես՝ ասված է Կարապետյանի հայտարարության մեջ:

Սամվել Կարապետյանի՝ շատ իմաստներով սպառնալից հայտարարությունն ակնհայտ արձագանքն է Զատուլինի շուրջ ծավալվող սկանդալի, որը, փաստորեն, իր շարունակությունն է ստացել ի դեմս Մարգարիտա Սիմոնյանի դեմ սահմանված արգելքի: Ինչպես նաև նկատվում են առաջիկա մոսկովյան բանակցությունների շունչն, ու դրանցից Մոկսվայի ունեցած ակնկալիքների վերաբերյալ ակնարկներ: Ռուսաստանում հստակորեն նշմարում են ՀՀ իշխանությունների բուռն ցանկությունը՝ արագորեն փոխելու արտաքին քաղաքական վեկտորը՝ դիրքավորվելու հակառուսական դաշտում ճիշտ այնպես, ինչպեա դա տեղի ունեցավ Վրաստանում, Մոլդովայում և վերջապես Ուկրաինայում: Մոսկան Կարապետյանի շուրթերով հստակորեն սպառնուէ Նիկոլին ոչ միայն Արցախի կորստով, որը Նիկոլի համար կորուստ էլ չէ, այլև հատկապես տնտեսական կապերի խզմամբ՝ տողատակում հարց բարձրացնելով՝ ի՞նչ է անելու Նիկոլը, եթե մի գեղեցիկ առավոտ գազի գինը հանկարծ հասնի ասենք 1000 դոլարի:

Կարապետյանի հայտարարությունում տեղ գտած շեշտադրումները միանգամայն օբյեկտիվ են ու բխում են Հայաստանին շրջապատող իրականությունից՝ անկախ այն բանից, թե ով ինչ անձնական վերաբերմունք ունի ռուսահայ միլիարդատիրոջ նկատմամբ: Հայաստանը չափազանց խորն է ինտեգրված Ռուսաստանի հետ, ինչը Նիկոլի արկածախնդրության պատճառով սպառնում է դառնալ բոլորիս վերջի սկիզբը՝ նկատի ունենալով առնվազն այն ճշմարտությունը, որ Հայաստանին ՌԴ-ից պոկվել պատվիրակողները ոչ մի իրական երաշխք չեն տալիս Հայաստանին և որևիցե բանի վերաբերյալ:

Նյութի աղբյուրը՝