Միտքը փոխել է. Գերմանիայի նախագահ Շտայնմայերը ժամանել է Կիև. Reuters

Մանրամասներ
ա

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Կիև, հայտնում է Reuters-ը՝ գերմանական ntv հեռուստաալիքին հղումով։ Այցի մասին նախապես չի հայտարարվել, ինչը բնորոշ է պատերազմի սկզբից ի վեր արեւմտյան պաշտոնյաների Ուկրաինայի մայրաքաղաք այցերին։

Շտայնմայերը բարդ հարաբերություններ ունի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, Ուկրաինայում շատերը նրան ռուսամետ քաղաքական գործիչ են համարում, իսկ մի քանի ամիս առաջ նրան նույնիսկ հասկացրին, որ չեն ցանկանում նրան տեսնել Կիևում։

Ինչպես հայտնում է ntv-ն, Շտայնմայերի հանդիպումը Զելենսկու հետ այս անգամ կկայանա։