Ֆուտբոլում շատ են կեղծավորները, Ռոնալդուն նրանցից չէ. Ռոյ Քին

Մանրամասներ
ա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը խոսել է մանչեսթերյան ակումբի հարձակվող  Կրիշտիանու Ռոնալդուի մասին, գրում է armsport.am-ը

«Ես ավելի շատ կմտահոգվեի, եթե Ռոնալդուն հանգիստ նստեր պահեստայինների նստարանին ու ոչնչի համար չանհանգստանար: Ֆուտբոլում շատ են կեղծավորները, նա նրանցից չէ։ Կրիշտիանուն սիրում է ակումբը, նա շատ է ցանկանում խաղալ։

Այո, նա այն ֆուտբոլիստը չէ, ինչ տասը տարի առաջ էր, բայց նախորդ մրցաշրջանում նա դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն»,- Քինի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։