Ինչու է Կովաչևը հանդիպել հենց Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին․ Կարևոր

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Սովորաբար, հետաքրքիր և կարևոր իրադարձություններն աննկատ են մնում: Այսօր Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը հանդիպել է Սարգսյան Սերժին և Փաշինյան Նիկոլին:

ՀՀ երրորդ նախագահն ասել է, որ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում»։

Փաշինյան Նիկոլը խոսել է խաղաղության, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության և ռազմագերիների վերաբերյալ:
Նկատեցի՞ք: Մի կողմից՝ միայն Արցախ, մյուս կողմից՝ ամեն ինչ, բացի Արցախից:

Եվ, եթե Անդրեյ Կովաչևը Հայաստանում այլ հանդիպումներ չի ունեցել, ապա կամ Սարգսյան Սերժն ու Փաշինյան Նիկոլն իսկապես խորը հակասություններ ունեն, կամ էլ հակառակը՝ նրանք գործողությունները փոխկապակցված են:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան