Սի Ցզինպինը ընտրվեց Չինաստանի առաջնորդ․ Խոսվում է Հու Ձինթաոյի ձերբակալության մասին, ում թեւից բռնած հեռացրին դահլիճից

Մանրամասներ

1

Սի Ցզինպինը երրորդ` հնգամյա ժամկետով ընտրվել է Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության առաջնորդ:

Միևնույն ժամանակ, արևմտյան լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում Կոմունիստական ​​կուսակցության համագումարի բոլոր պատվիրակների աչքի առաջ Չինաստանի նախկին առաջնորդ Հու Ձինթաոյին թեւից բռնած հեռացնում են դահլիճից։

Նշենք, որ Հու Ցզինթաոն համարվում է ներկայիս առաջնորդ Սի Ցզինպինի գլխավոր հակառակորդներից մեկը։

Տեսանյութում, որտեղ երևում է, թե ինչպես Ցզինթաոն չի ցանկանում հեռանալ, միանգամից երկու կարծիք է սկսել շրջանառվել․

առաջինը, որ Հու Ձինթաոյին արդեն ձերբակալել են,

երկրորդ՝ նա չցանկացավ ինքնակամ լքել նախագահությունը Չինաստանի քաղբյուրոյի մշտական ​​հանձնաժողովի կազմում չվերընտրվելուց հետո։